Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները
Գլխավոր » Լրահոս » Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները

Կ. Պոլսի (Ստամբուլի) Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։

Ըստ Haberler-ի` հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախյան հարցին` հերթական անգամ  այդ հարցում պաշտպանելով «եղբայր Ադրբեջանի» տեսակետը:

Թուրք պաշտոնյան խոսել է նաև այլ հարցերի մասին, կարևորել 3 երկրների  համագործակցությունը ռազմական, էներգետիկ և տնտեսական ոլորտներում։

Չավուշօղլուի խոսքով` 3 երկրների համագործակցության հարցում կարևոր դեր է խաղում Տրանսանատոլիական  գազատարը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։ Նրա կարծիքով` այդ երկաթգիծը մեծ օգուտ է բերում 3 երկրներին։

1