Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ
Գլխավոր » Հասարակական » Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ

Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ. ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ

Տեղեկացրեցինք, որ Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացկության անդամներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահաթթին Դմեիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:

 

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն արձագանքել է ձերբակալություններին՝ ահազանգելով վերոնշյալ կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի հնարավոր ձերբակալության մասին:

 

Հետագայում կառույցն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ:

 

Հայ Դատի գրասենյակը կուսակցության պատգամավորների ձերբակալությունները որակել է «հակաժողովրդավարական»:

1