«Կատուն շիկացած տանիքին» դրաման սիրվեց Արցախի հանդիսատեսի կողմից
Գլխավոր » Լրահոս » «Կատուն շիկացած տանիքին» դրաման սիրվեց Արցախի հանդիսատեսի կողմից

«Կատուն շիկացած տանիքին» դրաման սիրվեց Արցախի հանդիսատեսի կողմից

Հուլիսի 26-ին Արցախի թատերասեր հանրությանը ներկայացվել է Ստեփանակերտի մայր թատրոնի նոր ներկայացումը՝ Թեննեսի Ուլիյամսի  «Կատուն շիկացած տանիքին» դրաման:

Նոր ներկայացումը դիտելու էին եկել  ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նորանշանակ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը եւ Արցախի թատերասեր հասարակությունը:

Մարդկային փոխհարաբերությունների ներքին եւ արտաքին կոնֆլիկտների թեման է «Կատուն շիկացած տանիքի վրա» դրամայի հիմքում:  Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը հույս է հայտնել, որ ներկայացումը կընդունվի եւ կսիրվի  Արցախի հանդիսատեսի կողմից:

«Ներկայացումն իր ասելիքով ենթագիտակցության եւ մտածողության մեջ որոշակի բաներ  է փոխում եւ մտածելու տեղիք է տալիս որոշ հարցերի շուրջ»,- իր խոսքում նշել է Ռ. Խաչատրյանը:

Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի փոքր դահլիճի անհարմար նստատեղերն ու հեղձուցիչ տոթը չխոչընդոտեցին հանդիսատեսին բավականություն ստանալու ներկայացումից: Հանդիսատեսն ամենայն ուշադրությամբ հետեւում էր գործողություններին, իսկ գնահատականը տրվեց վերջում՝ հոտընկայս ծափահարություններով:

Նշենք, որ «Կատուն շիկացած տանիքին» դրամայի բեմադրությունը կարող եք դիտել նաեւ այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը՝ 19։00-ին:

1