Կայացել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ընդլայնված նիստ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ընդլայնված նիստ, որին մասնակցել են շրջանային կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցեր:
Քննարկումներ են ծավալվել 2020թ. Արցախում կայանալիք նախագահական եւ Ազգային ժողովի ընտրություններում ՀՅԴ մասնակցության, հատկապես նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջադրման ուղղությամբ քաղաքական ուժերի եւ հավանական թեկնածուների հետ բանակցություններ սկսելու հարցեր:
Հ.Հակոբյան