Լոս Անջելեսի քաղաքապետը պլանավորում է այցելել Հայաստան եւ Արցախ
Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին տեղեկացրել է, որ ծրագրում է այցելել Հայաստան և Արցախ՝ նշելով, որ ինքը կնպաստի Հայաստանի և Լոս Անջելեսի միջև տնտեսական աճի ու մշակութային փոխանակման նոր հնարավորություններ ստեղծելուն:
Ըստ Asbarez-ի՝ Գարսեթին այս մասին առաջին անգամ հայտարարել է Հայ Դատի հանձնախմբի հետ իր հանդիպման ժամանակ:
Քաղաքապետն ու Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են նաև Լոս Անջելեսի հայ համայնքի հետ սերտ փոխհարաբերությունների պահպանման համար փոխադարձ հետաքրքրություն ու ջանքեր գործադրելու հարցերը:
Հայ Դատի հանձնախմբի անդամները վերահաստատել են Լոս Անջելեսի քաղաքապետի հետ հարաբերությունների կարևորությունը, այդ նահանգում հայ համայնքին տրվող մեծ դերն ու որպես քույր քաղաք՝ Լոս Անջելես-Երևան փոխհարաբերությունները: