Լոյկո տրիոն Արցախում է
Գլխավոր » Լրահոս » Լոյկո տրիոն Արցախում է

Լոյկո տրիոն Արցախում է

Հռչակավոր տրիոյի երաժիշտներին այսօր ընդունեց ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

<<Ուրախ եմ ձեզ տեսնել մեր երկրում։ Մեր հասարակությունը իսկական արվեստն ու որակյալ երաժշտությունը։ Համոզված եմ՝ արցախցի հանդիսատեսը ձեզ լավ կընդունի, ինչը գուցե առիթ հանդիսանա. որ հետագայում էլի Արցախ այցելեք>>- ողջույնի խոսքում նշեց նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը։

Տրիոյի հիմնադիր Սերգեյ Էրդենկոն չթաքցրեց կր ոգևորությունը։ <<Մենք ելույթ ենք ունենում բացառապես կենդանի հնչողությամբ և հուսով ենք, որ արցախցիները կգնահատեն դա ու կհավանեն մեր կատարումները, որոնք հիմնականում իմպրովիզներ են>>։


Տրիոյի երաժիշտները եվրոպական համերգաշարից են եկել։ Նրանք խոստովանեցին, որ Արցախի մասին դրսում քչերը գիտեն։ Խոստացան Արցախի ու արցախյան մշակույթի մասին իրենց տպավորություններով կիսվել վերադառնալուն պես։
Հիշեցնենք, որ Լոյկո տրիոյի համերգը տեղի է ունենալու հուլիսի 18- ին, ժամը 19։00-ին, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում։

1