Լողորդ Արթուր Բարսեղյանը Եվրոպական օլիմպիական փառատոնի եզրափակչում է

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնի լողի մրցաշարում Արթուր Բարսեղյանն անցել է եզրափակիչ։ 50 մ ազատ ոճի կիսաեզրափակչում Բարսեղյանը գրանցել է 23.72 արդյունքը։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 26-ին։
ՀԱՕԿ կայքի հաղորդմամբ, թենիսիստներ Արթուր Սողոյանը և Յուրի Մարտիրոսյանը զուգախաղում պարտվել են Իտալիայի ներկայացուցիչներին, վազորդ Դավիթ Մարտիրոսյանին չի հաջողվել կիսաեզրափակիչ անցնել 400 մ վազքում։
Այս պահին մրցում են մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը, հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես ու Հենրիկ Երանոսյաննեը, թենիսիստներ Եվա Ավանեսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը (զուգախաղ)։