Ինտելեկտուալ խաղ՝ Ակնաղբյուրի դպրոցականների միջև
ՀՅԴ Արցախի պատանեկան միության վարչության նախաձեռնությամբ ապրիլի 19-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների միջև կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ:
Խաղի կազմակերպման նպատակն էր ծանոթանալ և կապ հաստատել շրջանի պատանիների հետ, խորացնել գիտության նկատմամբ հետաքրքրությունը և հետաքրքիր դարձնել գյուղի երեխաների առօրյան:
Խաղին մասնակցում էին «Բերդ», «Շանթ», «Առեղծված» և «Ծագող արեգակ» թիմերը: Հաղթող է ճանաչվել «Շանթ» թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը արժանացել են պարգևների:
Դպրոցի տնօրեն Անդրեյ Ղարամյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, կարևորել է նման միջոցառումների անցկացումը դպրոցականների գիտելիքների ստուգման և տրամաբանության զարգացման մեջ:
Ինտելեկտուալ խաղի իրականացմանն աջակցել է ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը: