Թուրքիայում 6 ամսում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 4966 անդամ
Գլխավոր » Միջազգային » Թուրքիայում 6 ամսում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 4966 անդամ

Թուրքիայում 6 ամսում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 4966 անդամ

Թուրքիայում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ որոշումից հետո երեք ամսում ձերբակալվել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 27 պատգամավոր:
 
Ըստ Demokrathaber-ի՝բացի ձերբակալություններից, կալանավորվել է նաև 12 պատգամավոր, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ:
 
Թուրքական «Քարընջա» թերթը ուշադրության է արժանացրել այն փաստը, որ պատգամավորների մեծ մասը ձերբակալվել է նրանց դեմ որոշման ընդունումից անմիջապես հետո, իսկ նրանցից 9-ը ձերբակալվել է ընդամենը վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
 
ԺԴԿ զեկույցների համաձայն՝ վեց ամսում ձերբակալվել է ԺԴԿ 4966 անդամ, ևս 478-ը՝ կալանավորվել:
1