Թուրքիայի Նախագահը տուգանվել է Հայաստանի հետ խաղաղության արձանը «վիրավորելու» համար
Գլխավոր » Հասարակական » Թուրքիայի Նախագահը տուգանվել է Հայաստանի հետ խաղաղության արձանը «վիրավորելու» համար

Թուրքիայի Նախագահը տուգանվել է Հայաստանի հետ խաղաղության արձանը «վիրավորելու» համար

Թուրքական դատարանը 10 հազար լիրա (4,000 ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար` հայ­թուրքական հաշտեցմանը նվիրված արձանը վիրավորելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին հայտնում է seattlepi.com կայքը` վկայակոչելով «Անադոլու» պետական գործակալությունը, Թուրքիայի Նախագահը «հրեշավոր» էր անվանել թուրք արվեստագետ Մեհմեդ Աքսոյի քանդակը, որ նվիրված էր հայ­ թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

 

Էրդողանն իր բացասական վերաբերմունքը «Մարդկության հուշարձանի» հանդեպ արտահայտել էր 2011 թվականին, երբ այն կանգնեցվում էր Կարսում` տեղական իշխանություններին դրդելով ապամոնտաժել այն: Դրանից հետո քանդակագործը հայց էր ներկայացրել ներկայիս նախագահի դեմ` «վիրավորանքի» համար:

1