Թուրք գրող. «Կարսի պատմական հուշարձանները ոչնչացման եզրին են»
Գլխավոր » Հասարակական » Թուրք գրող. «Կարսի պատմական հուշարձանները ոչնչացման եզրին են»

Թուրք գրող. «Կարսի պատմական հուշարձանները ոչնչացման եզրին են»

Պատմական Հայաստանի Կարս քաղաքում բնակվող թուրք գրող Իսա Յըլմազը խոսել է Կարսի պատմական հուշակոթողների ներկայի վիճակի մասին: Ընդգծելով, որ այս հինավուրց քաղաքն իր պատմությամբ կարող էր ինֆորմացիայի հարուստ աղբյուր լինել ֆիլմարտադրության և գրական ստեղծագործությունների համար՝ գրողը մտահոգություն է հայտնել, որ առկա բարձիթողի վիճակի ու անտարբեր վերաբերմունքի պատճառով շատ շուտով Կարսի միակ պատմական հուշարձանը կարող է մնալ ընդամենը ու միայն Կարսի  բերդը:

 

Թուրքական «habertuar.com» լրատվակայքի համաձայն՝ Յըլմազը հայտարարել է, որ ուրարտուական ժամանակաշրջանից ի վեր տարբեր քաղաքակրթությունների օջախ հանդիսացած Կարսի մի շարք պատմական կառույցներ ոչնչացման վտանգի մեջ են, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

 

Յըլմազը, ով «Մի հայի դի Կարսում» գրքի հեղինակն է, հետևյալ կարծիքն է արտահայտել. «Պատմությունն ու քաղաքակրթությունը շարունակում են ապրել անցյալից մնացած այն հուշակոթողների շնորհիվ, ինչպիսիք են պատմական տները, ամրոցները, հյուրատները, բաղնիքները: Դրանք արվեստի գործեր են:

 

Մինչդեռ, օրինակ, վերջին տարիներին Կարսում մի շարք ռուսական տներ են քանդվել ու դրանց փոխարեն նոր շենքեր կառուցվել: Անհրաժեշտ է, որ մշակույթի նախարարությունը անմիջապես գրանցի և պաշտպանության տակ առնի Կարսում գտնվող պատմական կառույցները»:

 
 
1