Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն Արցախում
Գլխավոր » Լրահոս » Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն Արցախում

Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն Արցախում

Մայիսի 18-ին, ինչպես բազմաթիվ երկրներում, Արցախում ևս նշվելու է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 19-ին տեղի է ունենալու «Թանգարանային գիշեր» միջոցառումը: ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) կողմից, այս տարի ընտրվել է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ» խորագիրը:

Թանգարանների միջազգային օրվա առթիվ մայիսի 18-ին` ժամը 10:00-18:00 և մայիսի 19-ին ժամը 18:00-24:00 «Տիգրանակերտ» և «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցներում հայտարարվում է բաց դռների օր: Իսկ մայիսի 19-ին «Թանգարանային գիշեր» միջացառման շրջանակներում Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության մի շարք արգելոցներում նախատեսվում են տարբեր միջոցառումներ: Մասնավորաբար՝

• «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում այցելուները կծանոթանան թանգարանի մշտական ցուցադրությանը, կվայելեն կենդանի դասական երաժշտություն և իհարկե կհամտեսեն Տիգրանակերտի ավանդական տաք թեյը:

• «Տողի մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում այցելուներին կներկայացվի 2017թ-ին Տողի Սբ. Հովհաննես եկեղեցու հարավային տապանաբակում տեղի ունեցած հնագիտական պեղումների ընդհանուր արդյունքները և թանգարանի նորացված ցուցադրությունը:

Միջոցառումների սկիզբը 19:00-ին: Սիրով սպասում ենք բոլորիդ: «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ

1