Էրդողանի դեմ հանրահավաքի դուրս է եկել 2,5 մլն մարդ
Թուրքիայում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում` ի աջակցություն նախագահի ընդդիմադիր թեկնածու Մուհարեմ Ինջեի. հայտնում է АПА-ն: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է լրագրող Աբաս Ջուման:
Նշվում է, որ հանրահավաքին մասնկացում է մոտ 2,5 մլն մարդ:
«Որոշ տվյալներով` հանրահավաքի է եկել 2,5 մլն մարդ: Եթե անգամ դուրս է եկել կեսը, ապա արդեն անիրական է: Էրդողանը բարդ պայքրաի մեջ կլինի հունիսի 24-ին»,-գրել է նա:
Նշենք, որ հունիսի 24-ին երկրում նախատեսված են նախագահական ընտրությունները: