Էրդողանը երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի եւ քրդերի համագործակցությունը
Գլխավոր » Միջազգային » Էրդողանը երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի եւ քրդերի համագործակցությունը

Էրդողանը երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի եւ քրդերի համագործակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի եւ քրդերի համագործակցությունը: Այս մասին, ինչպես հայտնում է BBC-ն,  Թուրքիայի նախագահը նշել է Թրամփի հետ հանդիպումից հետո:

Նա նաեւ նշել է, որ Մերձավոր արեւելքում «տեղ չկա ահաբեկչական կազմակերպությունների համար»: Այսպես նա արտահայտվել է քրդերի մասին, որոնց մեկ շաբաթ առաջ զինել է ԱՄՆ-ն:

Չնայած տարաձայնություններին, երկու երկրների նախագահները դրական են տրամադրված հարաբերությունների զարգացման հարցում:

Ավելի վաղ,  Թրամփը հաստատել է Սիրիայի քրդական խմբավորումներին զենք մատակարարելու մասին որոշումը: Քրդական խմբավորումները «Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ միասին կռվում են «Իսկալամական պետություն» խմբավորման դեմ:

1