Դ.Իշխանյանն ընդունել է «Նոր սերունդ» եւ «Գարեգին Նժդեհ» միությունների անդամներին
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նախօրեին ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին:
Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են մասնավորապես սահմանային լարվածության, բնակչության զբաղվածության, տնտեսական նոր ծրագրերի եւ նրանց արդյունավետության մասին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները արդեն չորրորդ տարին է Արցախում կազմակերպում են ամառային պատանեկան ճամբարներ Ստեփանակերտի ավելի քան 150 պատանիների համար: