Հայաստանի Մշակութային հիմնադրամի կողմից Արցախում մի շարք ծրագրեր կիրագործվեն

ՀՀ֊ում արդեն հայտնի «ԳրաԲուս» շուտով կգա նաև Արցախ, իսկ Ընթերցանության օլիմպիադային կմասնակցեն նաև արցախցի դպրոցականները։
Սա պայմանավորվածությունների միայն մի մասն է, որ ձեռք է բերվել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի և Հայաստանի Մշակութային Հիմնադրամի / ACF գլխավոր տնօրեն Մանուկ Նիգոյանի հանդիպման ընթացքում։
Հայաստանի Մշակութային Հիմնադրամը նաև Արցախի թատերասեր ու ընթերցասեր հասարակությանն է անակնկալ մատուցելու՝ Արցախ բերելով նոր թատերական ներկայացում և նոր գրքեր։ Հանդիպմանը ներկա էր նաև ամերիկաբնակ հայ բանաստեղծուհի, արվեստաբան, գործարար Թամարա Հովհաննիսյանը։ Քննարկվել են համագործակցության հեռանկարներ և կոնկրետ ծրագրեր։