Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Սիդնեյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
Գլխավոր » Լրահոս » Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Սիդնեյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Սիդնեյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի՝ վերջերս վերընտրված նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանն ապրիլի 24-ին Սիդնեյում ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

Ինչպես հաղորդում է Asbarez-ը,Բերեջիկլյանը, որը Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների թոռնուհի է, ղեկավարում է Ավստրալիայի խորոշագույն նահանգը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ սպասվելիք միջոցառման շրջանակում տիկին Բերեջիկլյանի նախատեսված ելույթն իրենց համար մեծ պատիվ է:

«Մեզ համար զարմանալի չէ, որ անցած ամիս կայացած ընտրություններում տարած պատմական հաղթանկից հետո, նահանգապետի՝ «Հայկական հարց»-ը պատվելու և դրանով զբաղվելու հանձնառությունը շարունակում է առավել քան երբևէ հաստատուն մնալ»,-ասել է Կայսերյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային երեկոն ամենամյա միջոցառում է, որի կազմակերպիչն Ավստրալիայի հիշատակի կոմիտեն է: Ամեն տարի միջոցառմանը մասնակցում է մոտ հազար մարդ՝ հիմնականում Սիդնեյի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև կրոնական, քաղաքական, դիվանագիտական և ակադեմիական առաջնորդներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Այս տարի միջոցառման շրջանակում ելույթ կունենան հեղինակավոր գիտական հաստատություններ ներկայացնող մասնագետներ, ցեղասպանագետներ:

1