Գարեգին Բ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնել
Գլխավոր » Հասարակական » Գարեգին Բ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնել

Գարեգին Բ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հույս է հայտնել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի հետ, գրում է«Արմենպրես»-ը` հղում անելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամլո դիվանին: Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Մայր Աթոռի և դեսպանատան միջև ձևավորված սերտ կապերին, ինչպես նաև կարևորեց դեսպանի` հայ-գերմանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը:

 

Խոսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին` Ամենայն Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ շարունակվող քննարկումները դրական հանգուցալուծում կունենան: Գարեգին Բ Վեհափառն ընդգծել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն օրինակ կծառայի այլ պետությունների և ժողովուրդների համար` նպաստելով նաև մարդկային կյանքում նման ողբերգությունների կանխարգելմանը:

 

Իր հերթին դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել Հայոց Հովվապետին ջերմ վերաբերմունքի և համագործակցության համար:

 
1