Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը հունիսի 16-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ինչպես տեղեկացնում է Prensa Centro Armenio-ն՝ այս մասին նշված է Բրիտանիայի խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքում տեղադրված օրակարգում:
Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բանավոր խոսքով կներկայացնի «Հայերի, հույների և ասորիների՝ 1915-ի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու մասին» հարցը: