Բորդյուժա. Խաղաղ բնակչության ռմբակոծումը Ադրբեջանի կողմից մեզ համար անընդունելի է
Գլխավոր » Միջազգային » Բորդյուժա. Խաղաղ բնակչության ռմբակոծումը Ադրբեջանի կողմից մեզ համար անընդունելի է

Բորդյուժա. Խաղաղ բնակչության ռմբակոծումը Ադրբեջանի կողմից մեզ համար անընդունելի է

Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ­ ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­ը, հոկտեմբերի 4-ին «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

«Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են», ­ հայտարարեց Բորդյուժան:

 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծեց, որ իրենց անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ­ի խորհրդի, Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների հայտարարարությունները հարեւան երկրի` Ադրբեջանի վրա որեւէ ազդեցություն չեն թողնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորում ստանա, եւ իրավիճակն ավելի չսրվի:

 

Նրա խոսքով, ներկայում Իրաքում, Սիրիայում եւ աշխարհի այլ «թեժ կետերում» տիրող իրավիճակը հաշվի առնելով` չպետք է թույլ տալ, որ եւս մեկ «թեժ կետ» առաջանա:

 

1