Բնակիչների՝ քաղաքապետարանին ուղղված նամակն անպատասխան է մնացել
Գլխավոր » Լրահոս » Բնակիչների՝ քաղաքապետարանին ուղղված նամակն անպատասխան է մնացել

Բնակիչների՝ քաղաքապետարանին ուղղված նամակն անպատասխան է մնացել

ԱՀ Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, ՀՅԴ անդամ Ալյոնա Գրիգորյանը շարունակում է հանդիպումներ ունենալ ընտրատարածքի բնակիչների հետ։

Հոկտեմբերի 1-ին պատգամավորի թեկնածուն հանդիպում է ունեցել Մխիթար Գոշ փողոցի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սեւակ Խաչատրյանը։

Բնակիչները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր՝ բակային ճանապարհների ասֆալտապատում, խաղահրապարակի կառուցում, կոյուղու համակարգի կարգավորում եւ զինծառայողներին բնակարանով ապահովում։

Հանդիպմանը մասնակից քաղաքացիները շեշտեցին՝ վերը նշված հարցերը տարիներ շարունակ են բարձրացրել, դիմել պատկան մարմիններին, սակայն քաղաքապետարանին ուղղված՝ բակային ճանապարհները բարեկարգելու խնդրանքով նամակը, ստորագրված 3 շենքերի բնակիչների կողմից, անպատասխան է մնացել, ինչպես եւ մյուս դիմում-խնդրանքները։

1