Բացօթյա կինոդիտումներ Ստեփանակերտում
Գլխավոր » Լրահոս » Բացօթյա կինոդիտումներ Ստեփանակերտում

Բացօթյա կինոդիտումներ Ստեփանակերտում

Ստեփանակերտի Ազատամարտիկների այգում հունիսի 24-ին մեկնարկել է բացօթյա կինոդիտումների ծրագիրը։ Նախաձեռնությունը ՄԵՀԶ նախարարությանն է։ Ամեն շաբաթ օր, 20։30- ին ցուցադրվելու են հետաքրքիր ֆիլմեր, որոնց ընտրությանը կարող են բոլորը մասնակցել ՝ սոցցանցերում քվեարկելով նախապես առաջարկված մի քանի ֆիլմերից մեկի օգտին։

ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը ողջունել է ներկաներին։ «Այս ծրագրով նպատակ ունենք վերականգնել Ստեփանակերտում բացօթյա կինոդիտումների հրաշալի ավանդույթը, որը ժամանցի լավ տարբերակ է»։

Հունիսի 24-ին ցուցադրվել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը։ Ջիվան Ավետիսյանը նույնպես ներկա էր դիտմանը։ Նրա խոսքով՝ ֆիլմը ցուցադրվել է շատ երկրներում, բայց իր համար անչափ կարևոր է իր հայրենի քաղաքում ցուցադրությունը։

1