Արցախում են ՀՅԴ պատանեկան միությունների 3-րդ Հայաստանագնացության մասնակիցները
2017 թ. hուլիսի 31-ին մեկնարկած ՀՅԴ պատանեկան միությունների 3-րդ Հայաստանագնացության մասնակիցները օգոստոսի 5-ի երեկոյան հասան Արցախ։ Շուշիի տանկ-հուշարձանի մոտ շուրջ 230 պատանիներին և պատասխանատուներին աղ ու հացով, երգ ու երաժշտությամբ դիմավորեցին ՀՅԴ Արցախի կառույցի անդամներ, երիտասարդներ:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայանը, ողջունելով բանակումի մասնակիցների այցը Արցախ, մաղթեց հաճելի և ուսուցողական օրեր Արցախում:
Բանակումի ընդհանուր պատասխանատու Սարգիս Արաբողլյանը նշեց, որ 8 օր տևող բանակումի 3 օրն անցնելու է հերոսական Արցախում, որը պարտավորեցնող է մասնակիցների համար:
«Խանասորից Շուշի՝ հաղթանակից հաղթանակ» խորագիրը կրող Հայաստանագնացության 5 օրը կայացել է Քանաքեռավանի Սերժ Գալստյանի անվան բանակավայրում։ Արցախում նախատեսվում են այցելություններ տեսարժան վայրեր, դասախոսություններ, ծանոթացում տեղի պատանեկան միությունների անդամների հետ և այլն: