«Արցախն իմ տունն է». Ճամբար Մարտունի քաղաքում
Գլխավոր » Երիտասարդական » «Արցախն իմ տունն է». Ճամբար Մարտունի քաղաքում

«Արցախն իմ տունն է». Ճամբար Մարտունի քաղաքում

Արցախի Մարտունի քաղաքում հուլիսի 17-ին մեկնարկել է ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միության նախաձեռնած ճամբարը: Ճամբարի պատասխանատու Ռուբեն Բաբեյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ ՀՅԴ ԶՈՄ-ը Հայաստանում և Արցախում ճամբարներ կազմակերպում է 2004 թվականից: «Մեր նպատակն է օգտակար լինել Արցախի և Հայաստանի պատանիներին, նրանց փոխանցել մեր գիտելիքները և ամրագրել ազգային նկարագիրը»,- ավելացրել է նա:

Մարտունի քաղաքում սկսված ճամբարը կտևի երկու շաբաթ, կմասնակցեն 150 պատանիներ:

«Արցախն իմ տունն է» նշանաբանը կրող ճամբարն այս  տարի առաջին անգամ նպատակ է դրել իրագործել հատուկ և աննախընթաց ծրագիր` օժանդակելու հայրենիքում կազմակերպական աշխատանքերին և քաղաքականացած երիտասարդություն պատրաստելու աշխատանքներին:

1