Արցախ այցելած կանադացի պատգամավորները հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»
Կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը Արցախ այցելելու համար հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատգամավորներին մեղադրել է «հայկական կողմի քարոզչության» համար: Կանադացի պատգամավորների կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանն իր դժգոհությունն է հայտնել Կանադայի կառավարությանը՝ ընդգրկելով նրանց իր «սև ցուցակում»: