«Արտոնելի չէ, ներելի չէ, որ մեր ոստիկաններու ու երիտասարդներու միջեւ բախումներ տեղի ունենան». Արամ Ա կաթողիկոս
Գլխավոր » Լրահոս » «Արտոնելի չէ, ներելի չէ, որ մեր ոստիկաններու ու երիտասարդներու միջեւ բախումներ տեղի ունենան». Արամ Ա կաթողիկոս

«Արտոնելի չէ, ներելի չէ, որ մեր ոստիկաններու ու երիտասարդներու միջեւ բախումներ տեղի ունենան». Արամ Ա կաթողիկոս

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ապրիլի 20-ի առավոտյան մի քանի ժամով գալիս է Հայաստան: Այս մասին տեղեկացնում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից:

Նշվում է, որ նա նույն օրը կվերադառնա Անթիլիասի Մայրավանք։

Բեյրութի օդանավակայանում Cilicia TV-ի խնդրանքով անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին՝ Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշել է.

 «Վերջին օրերում Երեւանին մեջ տեղի ունեցող ցույցերը բնականաբար ընդվզումի արտահայտություն են, սակայն ինչ էլ ըլլան ընդվզումների պատճառը, արտոնելի չէ, ներելի չէ, որ հայու արյուն հոսի հայրենի սրբազան հողին վրա: Արտոնելի չէ, ներելի չէ, որ մեր ոստիկաններու ու երիտասարդներու միջեւ բախումներ տեղի ունենան՝ երբեմն ոստիկաննները մղելով ձերբակալությունների: Բոլորն ալ մեր սիրելի զավակներն են: Ինչպես մեր բոլոր ընկերություններու կյանքի մեջ, նաեւ մեր հայրենի մեր ժողովրդի կյանքին լուրջ խնդիրներ կան, լուրջ մտահոգություններ գոյություն ունին, որոնք մեր զավակները երբեմն կմղեն բողոքի ու պոռտկումի:

Անհրաժեշտ է, սակայն, որ խնդիրներն ու մտահոգությունները քննվին եւ լուծման ուղիներ որոնվին միասնաբար, նախագահին հովանավորությամբ եւ մեր ժողովուրդը ներկայացնող բոլոր ուժերուն միասնական ճիգով եւ թոթափած սիրո ու հասկացողության ոգիով: Այս է հարցերը լուծման առաջնորդող ճիշտ ու ապահով ճանփան: Այս է մեր ըսպասումը հայրենի մեր իշխանությունեն, ինչպես նաեւ հայրենի մեր ժողովուրդի սիրելի զավակներեն:

Կաղոթեմ առ Աստված, որ իր երկնային հովանիի ներքեւ անվթար պահե ու պաշտպանե մեր սիրելի հայրենիքը:

Կաղոթեմ առ Աստված, որ իր երկնային շնորհքներով ու բարիքներով ծաղկեցնե մեր ժողովուրդի կյանքը ի Հայաստան Արցախ եւ ի սփյուռս աշխարհի»:

1