Ավստրիան պահանջում է Թուրքիայից ազատ արձակել պատգամավորներին ու լրագրողներին
Ավստրիայի խորհրդարանականները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին և լրագրողներին, հարգել կարծիք հայտնելու ազատությունն ու ապահովել դատական համակարգի անվտանգությունը:
Ըստ խորհրդարանականների, վերջին ամիսներին Թուրքիայում ստեղծված իրավիճակը «չափազանց վտանգավոր է» և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններն «անհամատեղելի են եվրոպական արժեքների հետ», ինչը ևս մեկ պատճառ է դադարեցնելու համար բանակցություններն ու հետագա սրացման դեպքում հորդորել դադարեցնել Ավստրիայի կողմից բանակցությունները ԵՄ և Թուրքիայի միջև վերջինիս անդամակցելու վերաբերյալ», — ասվում է փաստաթղթում:
Ավստրիացի պատգամավորները վրդովված են զանգվածային ձերբակալություններով ու պաշտոնանկություններով` մոտ 60.000 մարդ է ազատվել բանակից, ոստիկանությունից, արդարատությունից և կրթության ոլորտից:
Նշվում է, որ չնայած մշտական միջազգային քննադատությանը, ձերբակալվել են քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորները:
«Պահանջում ենք Թուրքիայի կառավարությունից անհապաղ ազատ արձակել ձերբակալված խորհրդարանականներին, լրագրողներին ու հարգել խոսքի ազատությունն ու դատական համակարգի անկախությունը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: