«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո»-ի գլխավոր մրցանակը բերվել է Հայաստան
Գլխավոր » Լրահոս » «ԱՊՀ երկրների երիտասարդ կինո»-ի գլխավոր մրցանակը բերվել է Հայաստան

«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո»-ի գլխավոր մրցանակը բերվել է Հայաստան

«ԱՊՀ երկրների երիտասարդ կինո» բիշքեկյան ամենամյա 6-րդ միջազգային ֆորումում հայաստանցի երկու կինոռեժիսորներ արժանացել են մրցանակների: Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միությունից:

Երիտասարդ կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանի «Արևը, լուսինը և հրացանակիրները»  ֆիլմը ճանաչվել է «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ արժանանալով ֆորումի գլխավոր մրցանակին, որի վրա պատկերված է մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի կիսադեմը:

Իսկ երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Մեկ օր» ֆիլմն արժանացել է ժյուրիի Հատուկ հիշատակմանը՝ արժանանալով հատուկ դիպլոմի:

1