Այսօր կկայանա ԵԽԽՎ նստաշրջանի բացումը
Այսօր Ստրասբուրգոմ բացվում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Հունվարի 26-ին պետք է քվեարկության դրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու նախագծեր`«Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:
Առաջին նախագծի հեղինակը բրիտանացի Ռոբերտ Ուոլթերն է, իսկ մյուսի հեղինակը` Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Նստաշրջանն աշխատանքները կավարտի հունվարի 29-ին։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը շարունակում է օնլայն ստորագրահավաքը՝ընդդեմ հակահայկական նախագծերի ընդունման: Ստորագրահավաքին կարող եք միանալ change.org հղումով: Այս պահին ստորագրահավաքին միացել են մոտ 8300 անձինք: