ԱՄՆ-ում արշավ է սկսվել Բաքու այցելող Կոնգրեսի անդամների դեմ
Վերջին մեկ տարվա ընթացքում Սան Դիեգոյի շրջանից ԱՄՆ 17 կոնգրեսականներ ուղևորություններ են կատարել Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Ադրբեջան, ինչպես նաև ԱՄՆ-ի մի շարք քաղաքներ։
Նրանց ծախսերը փակել են ՀԿ-ներն ու մասնավոր ընկերությունները՝ հայտնում է Times of San Diego-ն։
Ինչ վերաբերվում է մասնավոր ընկերությունների կողմից ֆինանսավորմանը, ապա այդտեղ անօրինական ոչինչ չկա, սակայն հարց է առաջանում օրենսդիրների վրա հնարավոր ազդեցության մասին: Նշվում է, որ ԱՄՆ կոնգրեսականները մեկ տարում 45 այց են կատարել Բաքու:
Վերջին ամիսներին եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էին հայտնվել ԵՄ պաշտոնյաների համանման թանկարժեք ուղևորությունները, այդ թվում Բաքու։ Խոսքը մասնավորապես եղել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի Բաքու կատարած՝ 75 հազար եվրո արժողությամբ ուղևորության մասին։