ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի ժողովրդին՝ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ
Գլխավոր » Լրահոս » ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի ժողովրդին՝ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ

ԱՄՆ կոնգրեսականները շնորհավորել են Արցախի ժողովրդին՝ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ

ԱՄՆ հինգ կոնգրեսականներ շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նամակում, որի հեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփայերը, Փիթեր Քինգը և Գուս Բիլիրակիսը, նշվում է, որ Արցախի ժողովուրդն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում կարողացել է իր ձայնը բարձրացնել հանուն ազատության և արժանապատվության և 1991 թվականին հայտարարել է անկախ պետություն կառուցելու իր մտադրության մասին:

Շնորհավորական ուղերձը Twitter-ում հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն:

«Արցախը վստահաբար վաստակել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ընթացող բանակցություններին մասնակցելու իրավունքը՝ հանդես գալով որպես տարածաշրջանում ժողովրդավարության և ազատության օրինակ»,- ասվում է կոնգրեսականների նամակում, որտեղ նամակի հեղինակները հույս են հայտնում, որ մոտ ապագայում երկիրը կրկին բանակցությունների սեղանի շուրջ կհայտնվի:

«Վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք ձեռնամուխ լինել Արցախի տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը և պետության անկախության ճանաչմանը»,- ասված է նամակում:

tert.am

1