ԱՄՆ-ը հրապարակել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ցուցակը
Հակաիրանական պատժամիջոցների նոր փաթեթը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, դրանք ուժի մեջ են մտել երեկ. հայտնում է news-front.info-ն:
Այսպես` ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ավելի քան 700 իրավաբանական և ֆիզիկական անձանց, 70 ֆինանսական կազմակերպությունների և երկրի 14 խոշորագույն բանկերի նկատմամբ:
Ֆինանսական կազմակերպությունների ցանկում են հետևյալները` Bank Melli, Arian Bank, Future Bank B.S.C, Export Development Bank of Iran, Ghavamin Bank, Bank Sepah, Bank of Industry and Mine, Europaisch-Iranische Handelsbank AG և այլ: Նաև պատժամիջոցներ են սահմանվում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության դեմ: Պատժամիջոցները կվերաբերեն նաև Իրանի տրանսպորտային հատվածին, ազգային Iran Air ավիաընկերությանը և Կենտրոնական բանկին: