Ամերիկացի կոնգրեսականները ՀՀ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոչով դիմել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին
Գլխավոր » Լրահոս » Ամերիկացի կոնգրեսականները ՀՀ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոչով դիմել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին

Ամերիկացի կոնգրեսականները ՀՀ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոչով դիմել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին

ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական բարելավման կոչ պարունակող բաց նամակով:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում կոնգրեսականները կոչ են արել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը ծառայեցնել որպես  շարունակական ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ կքննարկվեն համատեղ շահերի, ընդհանուր արժեքների, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Կոնգրեսականները պետքարտուղարին կոչ են արել աջակցել Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին, քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ոլորտներում նոր մակարդակի վրա հանել երկկողմ հարաբերությունները:

Նշվում է, որ նամակը հեղինակել են կոնգրեսականներ Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Ֆրենք Փալոունը, Դևիդ  Վալադաոն, Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին նման քայլ նախաձեռնելու համար:

1