Ամենամյա պատվո պահակություն Շուշիում
ՀՅ Դաշնակցության Արցախի երիտասարդական միության անդամներն այս տարի ևս մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դիմավորել են Շուշիի տանկ-հուշարձանի մոտ:
Ամբողջ գիշերվա ընթացքում երիտասարդները պատվո պահակության են կանգնել հուշարձանի մոտ, երգել ու պարել խարույկի շուրջ: Միջոցառման ընթացքում երիտասարդներին այցելել են համակիր և կուսակցական ընկերներ, քննարկել մայիսյան հաղթանակների նշանակությունն ու այն ամրագրելու անհրաժեշտությունը: