Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
Գլխավոր » Լրահոս » Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում

Իրանի օրենսդիրները Ալի Լարիջանիին մայիսի 26-ին վերընտրել են երկիր Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում. նա այն զբաղեցնելու է 12-րդ տարին անընդմեջ, հայտնում է ICANA լրատվական գործակալությունը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, քվեարկությունն անցկացվել է բաց նիստի ընթացքում, Լարիջանինստացել է 274 պատգամավորներից 155-ի աջակցությունը։ Պաշտոնին հավակնում էին նաև Մոհամադ Ռեզա Արեֆը և Մոհամադ Ջավադ Աբտախին, որոնք ստացել են, համապատասխանաբար, 105 և 9 ձայն։

Լարիջանին Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցնում է  2008 թվականից։ 

1