Ադրբեջանցիների սադրանքը տապալվել է
Գլխավոր » Լրահոս » Ադրբեջանցիների սադրանքը տապալվել է

Ադրբեջանցիների սադրանքը տապալվել է

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկացրել է ադրբեջանցի ուսանողների մասնակցությամբ միջադեպի մասին: Ըստ տեղեկությունների՝ «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան» «Արցախի խնդրի իրավական կողմը թեմայով» միջոցառում էր կազմակերպել Բրյուսելի Եվրախորհրդարանի շենքում, որին մասնակցել են նաև ադրբեջանցի ուսանողներ: Ադրբեջանական  լրատվամիջոցների տեղեկացմամբ` ազերի ուսանողներն իբր վատ վիճակում են դրել հայկական պատվիրակությանը:  Սակայն տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Araratnews.am-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամներից ՀՅԴ Հայ  դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը  մանրամասնեց՝ ինչ է եղել. «Ադրբեջանցի ուսանողները Խոջալուի դեպքերի մասին հարց տվեցին, երբ Արցախի փոխարտգործնախարարը խոսեց Սումգայիթի ջարդերի  մասին: Ազերի ուսանողների  հարցին հայկական պատվիրակության անդամ Արցախի փոխարտգործնախարարն արժանի պատասխանեց: Նրանց մյուս հարցը վերաբերում էր Ռուսաստանի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին զենք վաճառելուն: Այդ հարցին էլ ռուս մասնակիցներից մեկը պատասխանեց: Հարցերից մեկն էլ վերաբերում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւին, որին էլ ես պատասխանեցի»:

Այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցի ուսանողները խայտառակել են հայկական պատվիրակությանը, Կիրո Մանոյանը հերքեց, դրանք իրական չեն:

Ազերի ուսանողները A4 չափսի թղթերով, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանության մասին էին աղմկում, սակայն անվտանգության աշխատակիցներն արագ հավաքեցին դրանք եւ նետեցին աղբարկղը: Չնայած ազերիների այսպիսի պահվածքին` հայկական պատվիրակությունը դեմ չի եղել, որ նրանք մասնակցեն համաժողովին: «Մենք հայտարարեցինք՝  եթե ուզում են մասնակցել համաժողովին, պետք է լուռ լինեն»,- ասաց Կիրո Մանոյանը:

https://youtu.be/DGdGAh2C9zA

1