«Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում». հոլանդահայերը երթ են կազմակերպել
Գլխավոր » Լրահոս » «Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում». հոլանդահայերը երթ են կազմակերպել

«Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում». հոլանդահայերը երթ են կազմակերպել

Հաագայի Խաղաղության պալատի մոտից Նիդերլանդների հայկական կազմակերպությունների անդամների քայլարշավ-երթը բարեհաջող ընթացք է ունեցել: Երթի մասնակից երիտասարդները «Ադրբեջանցիները ագրեսոր են», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արցախի ժողովրդի պաշտպանություն» անգլերեն և հոլանդերեն վանկարկումներով հասել են Ադրբեջանի դեսպանատան մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը, դեսպանատան դիմաց հայերեն, ապա նաև ադրբեջաներեն բարձրաձայնել են 30 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին, որոնք իրենց շարունակությունն են ունենում նաև այսօր:

Սումգայիթյան ջարդերի և Արցախյան ազատամարտի 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված քայլարշավ-ցույցին մասնակցել են «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի, Հայ դատի հանձնախմբի, ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ներկայացուցիչները:

1