Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարով կհանդիպեն Ժնեւում
Գլխավոր » Լրահոս » Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարով կհանդիպեն Ժնեւում

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարով կհանդիպեն Ժնեւում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն Ժնևում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Նաղդալյանը

1