Զիջումը երբեք քաղաքականություն չպիտի դառնա․ ՀՅԴ ԱԵՄ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Զիջումը երբեք քաղաքականություն չպիտի դառնա․ ՀՅԴ ԱԵՄ

Զիջումը երբեք քաղաքականություն չպիտի դառնա․ ՀՅԴ ԱԵՄ

Այսօր Ստեփանակերտից քաղաքացիները երթով շարժվել են Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կողմից նախաձեռնված «Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի» համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներին ընդառաջ։

Երթի մասնակիցները հասել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու սկզբնամաս՝ Զառին Բաղ կոչվող տեղամաս, որտեղ ելույթ է ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տիրուհի Գասպարյանը․

«Այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի ոչ ասենք Մայր Հայաստանի իշխանությունների կողմից հողային զիջումներին, ոչ ասենք բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Արցախը կարող է մաս կազմել Ադրբեջանին, ոչ ասենք ազգային միասնությունը պառակտողներին ու Արցախը Մայր Հայաստանից զատողներին։

Եկել ենք այո ասելու մեր արժանապատվությանը, մեր կամքի ուժին, Արցախին, Հայաստանին տեր լինելու մեր պատրաստակամությանը, այս հողի վրա ապրելու ու պայքարելու մեր նպատակին։

Մեզանից մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանամերձ Կոռնիձոր գյուղում, մեր հայրենակիցներն են հավաքվել, ովքեր Մայր Հայաստանի տարբեր անկյուններից եկել են ասելու, որ մեր կողքին են, որ համամիտ են մեր այո-ին և կողմ են մեր ոչ-ին, որ մեզ պես տեր են Արցախին և չեն ընդունելու այն, ինչ փորձում են պարտադրել: Մենք տեր կլինենք մեր պատմական իրավունքներին, մենք չենք ընկրկի ոչ մի փորձության առջև. սա է մեր ուղերձը Ադրբեջանին և ողջ աշխարհին․․․

Զիջումը երբեք չպիտի դառնա քաղաքականություն»։

1