Ժամանակին մեր սեղաններին դրված էին հայկական արտադրության պլանշետներ, բայց հիմա չկան․ Արթուր Խաչատրյան

ԱԺ-ի նիստի օրակարգում «Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է․
Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը, հարցեր ուղղելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարին, ասաց․
«Ժամանակին մեր սեղաններին դրված էին հայկական արտադրության պլանշետներ, մեկ տարի առաջ, հիմա այդ ընկերությունը կա՞, թե՞ չկա․ նույնը վերաբերում է հայկական՝ «Հովհաննես Ադամյան» հեռուստացույցների արտադրությանը․ հայկական այդ ընկերությունը կա՞»։
Իր պատասխանում փոխնախարարն ասաց, որ այս պահին տեղյակ չէ, կծանոթանա և գրավոր կտեղեկացնի։
yerkir.am