Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի տեղադրումը
Գլխավոր » Լրահոս » Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի տեղադրումը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում Ադրբեջանի ապօրինի անցակետի տեղադրումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ապրիլի 26-ին հանդիպել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր, Խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասի հետ:

Զրուցակիցները քննարկել են հետպատերազմական Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ ԵԽ պատգամավորն անթույլատրելի է որակել Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումը: Լուկաս Ֆուրլասը հավաստիացրել է, որ ջանք չի խնայի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Նշվում է, որ Լուկաս Ֆուրլասի ղեկավարած պատվիրակությունը նախօրեին եղել է Սյունիքի մարզում և դիտարկումներ իրականացրել Լաչինի միջանցքի սկզբնամասին հարակից հատվածներում:

1