Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Դավիթ Մելքումյան
Գլխավոր » Լրահոս » Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Դավիթ Մելքումյան

Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել. Դավիթ Մելքումյան

Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։

«Բանակցություները երեք փուլով էին։ Առաջին հանդիպումից հետո օր ու գիշեր ես հանդիպումներ էի ունենում մեր բնակչության հետ, որոնք այդ պահին Ստեփանակերտում էին։ Այն, ինչ տեղի է ունեցել, մեր բնակչությանը բառ առ բառ ասել եմ ու բացատրել։ Մանավանդ, այս վերջին ժամանակներում, երբ ինտրիգներ են մտցրել, թե Եվլախում փակ ու գաղտնի բանակցություններ են եղել, կեղծ շահարկումներ են։

Հիմնական հարցերը, որոնց մենք անդրադարձել ենք, որոնք քննարկվել են, սոցիալական, հումանիտար ու անվտանգային հարցերն են եղել։ Ինչպես իրենք են նշում, իրենց կողմից եղել են ինտեգրացիայի, ինտեգրման հարցերը»,- ասել է մեր զրուցակիցը։

«Մեր հիմնական նպատակներից մեկը եղել է այն, որ շրջափակման մեջ մնացած բոլոր մարդիկ անվտանգ ու ապահով դուրս բերվեն։ Այդ օրերին ոչ հաց կար, ոչ ջուր, ոչ հոսանք, կետերից մեկն այն էր, որ միջպետական ճանապարհները բացվեն, հումանիտար օգնություն գա, վերականգնվի գազամատակարարումը, էլեկտրաէներգիան։

Եվլախում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Մեր պատվիրակությունը լիազորված չէր ստորագրել նման փաստաթղթեր»,- եզրափակել է Դավիթ Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

1