Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում. Բաբայան
Գլխավոր » Լրահոս » Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում. Բաբայան

Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում. Բաբայան

Դավիթ Բաբայան

Ի վերջո, պետք է հասարակությունը հասկանա, լավ պատկերացնի իրավիճակը և թե ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով Արցախում չկան մարդիկ, որ իրենց տեսնում են Ադրբեջանի կազմում։ Միամիտ, ծախված, գնված ամեն հասարակությունում էլ կարող են լինել, դա ուղղակի կլինի խայտառակություն։ Եթե որևէ մեկը Ադրբեջանի հետ ինտեգրվելու հարց բարձրացնի ու դարձնի իր ներքաղաքական օրակարգի կետ, կարծում եմ, դա կլինի ինքնասպանություն՝ լավագույն դեպքում:

Բաբայանը հավելել է, որ Արցախում հաստատակամ են։ Այո՛, միգուցե, դա շատ բարդ ճանապարհ է, բայց եթե մենք հավատարիմ ենք մեր գաղափարներին, եթե ունենք ամուր հավատք առ Աստված, ամեն ինչ նորմալ է լինելու:

1