Եթե որեւէ մեկը համաձայնի Փաշինյանի դավադիր պլանին, ապա նա էլ հավասար դավադրություն կանի․ Դավիթ Գալստյան
Գլխավոր » Լրահոս » Եթե որեւէ մեկը համաձայնի Փաշինյանի դավադիր պլանին, ապա նա էլ հավասար դավադրություն կանի․ Դավիթ Գալստյան

Եթե որեւէ մեկը համաձայնի Փաշինյանի դավադիր պլանին, ապա նա էլ հավասար դավադրություն կանի․ Դավիթ Գալստյան

Ընդդիմության շարժումը հայ ազգի փրկության վերջին շանսն է, որովհետեւ չհաջողելու դեպքում կկորցնենք Հայաստանը եւ Արցախը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։

«Պետք է անել ամեն ինչ այս պայքարը հաջողությամբ պսակելու համար։ Ես չեմ մտածում, որ Արցախում կա մի մարդ, որը կարող է ընդունել այդ հինգ նախապայմանը կամ նշաձողի իջեցումը։ Արցախի բոոր խմբակցություններն ընդունել են, որ դա արցախցիների համար անընդունելի է, այդ հայտարարությանը միացել են նաեւ արտախորհրդրանական ուժեր»,- նշեց պատգամավորը։

Գալստյանը մեկնաբանեց նաեւ մամուլի այն տեղեկություններին, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձելու է Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ տեղի քաղաքական էլիտային համոզել, որ իր ծրագրերը ճիշտ են:

«Անվտանգության խորհրդի մասով տեղեկություններ չեմ կարող ասել, որովհետեւ խորհրդի անդամ չեմ, բայց միանշանակ, եթե որեւէ անձ համաձայնի Նիկոլ Փաշինյանի դավադիր պլանին, ապա նա էլ հավասար դավադրություն կանի, ինչը չի ների հայ ազգը։ Եթե Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո գոնե մեկ անգամ այցելեր Արցախ, կհասկանար, որ դա հնարավոր չէ։ Արցախցին, ապրելով Արցախում, փաստում է, որ Արցախն իր համար արժեք է։ Թող գա եւ իր աչքերով տեսնի, որ իր ծրագիրը չի հաջողելու»,- ընդգծեց Գալստյանը։

1