Եթե մեր ժողովորդը փետրվարին բռունցք դարձած դուրս չգար Վերածննդի հրապարակ՝ Շարժումը կմարեր․Կնյազ Մելքումյան
Գլխավոր » Լրահոս » Եթե մեր ժողովորդը փետրվարին բռունցք դարձած դուրս չգար Վերածննդի հրապարակ՝ Շարժումը կմարեր․Կնյազ Մելքումյան

Եթե մեր ժողովորդը փետրվարին բռունցք դարձած դուրս չգար Վերածննդի հրապարակ՝ Շարժումը կմարեր․Կնյազ Մելքումյան

<Ապառաժ>-ը ներկայացնում է Արցախյան Շարժման մասնակիցների վկայությունները․ Կնյազ Մելքումյան․ Արցախյան շարժման առաջամարտիկ, Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղի կոլտնտեսության նախագահ, ենթաշրջանի Արցախյան շարժման կազմկոմիտեի անդամ։

-Շարժման ծիլերին ծանոթ եմ 1965 թվականից։ Հունիսին Ստեփանակերտի ավտոկայանից մեկնում էի Բաքու ԱՊԻ-ում ընդունելության քննություններ հանձնելու համար։ Կայարանում ինձ մոտենում է մի երիտասարդ, ծանոթանում և սկսում ենք զրուցել։ Իմանալով, որ մեկնում եմ Բաքու, ասում է՝ գիտես, որ Ղարաբաղ անունը ուզում ենք փոխել պատմական Արցախ անունով և հարցնում է իմ կարծիքը։ Ես դրական եմ պատասխանում, ու նա ինձ մի փոքրիկ գրքույկ է տալիս և հորդորում հետս տանել ու բոլոր ուսանողներին ծանոթացնել։ Զորի Բալայանի Արցախի մասին գրքույկն էր դա։ Ինձ տրված այդ հանձնարարությունը մեծ սիրով կատարեցի՝ շուրջս համախմբելով մի շարք երիտասարդների։

Արցախյան շարժումը միշտ էլ ծիլարձակել է տարբեր ժամանակներում։ Շարժումը տարիների պատմություն ուներ և երկար նախապատրաստական փուլով է անցել։ Հայ ժողովուրդը բռունցք դարձավ, ոտքի կանգնեց 1988-ին: Պատմական հայրենիքի մի մասը՝ Արցախը, պետք է կրկին Հայաստանի կազմում լիներ: Եվ այս պահանջներով սկսվեցին կազմակերպվել հանրահավաքներ Հայաստանում, Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Մասնակցում էինք գրեթե բոլորս, տանում էինք ընդհատակյա գործունեություն, գործում առանց վախենալու: Երբ սկսվեցին ստորագրահավաքները, անմիջապես մասնակցեցի, իսկ հետո նաև մասնակցում էի գործադուլներին ու հանրահավաքներին։ 1988 թվականից Գառնաքարի կոլտնտեսության նախագահն էի և մեր ենթաշրջանի Արցախյան շարժման կազմկոմիտեի անդամ։ Մինչև 2000 թվականը աշխատել եմ այդ պաշտոնում։

Շարժման հաջողության հիմնական գրավականը 88-ի փետրվարյան համաժողովրդական կամարտահայտության մեծ դրսևորումն էր։ Եթե մեր ժողովորդը փետրվարին բռունցք դարձած դուրս չգար Վերածննդի հրապարակ, ապա այն կմարեր, կամ էլ կճնշվեր ԽՍՀՄ ներքին զորքերի և ադրբեջանական հատուկ ջոկատայինների գործողություններով։

Դրանից հետո Շարժումը մեծ թափ առավ և ցույցերին հաջորդեց զինված հակամարտությունը։

1