Եթե մենք այսօր կորցնում ենք Արցախը, վաղը կորցնելու ենք Սյունիքը, հետո՝ Երևանը. Կարին Տոնոյան

165 շարժում» կուսակցությունն ապրիլի 6-ին կառավարության շենքի մոտ ակցիա իրականացրեց: Շարժման համահիմնադիրներից Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ժամ առաջ պետք է ճանաչի Արցախի անկախությունը:
«Յուրաքանչյուր հայ պիտի հասկանա, որ Արցախը հայի պատվի խնդիրն է: Մեր տղաները ապացուցեցին, որ պատվով ապրելն ամենակարևորն է: Մենք պետք է աշխարհին ասենք, որ Արցախը մերն է, և մենք մինչև վերջին շունչը պայքարելու ենք Արցախի համար»,- ասաց նա:
Տոնոյանն անդրադարձավ նաև Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ասելով, որ որևէ լավ ակնկալիք չունի:
yerkir.am