Եթե իմ երկրի ղեկավարը խուսափում է ասել, որ երկրում պատերազմ է, ես միջազգային հանրությունից ի՞նչ պահանջեմ. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելուն.
Եթե իմ երկրի ղեկավարը խուսափում ա ասել, որ երկրում պատերազմ ա, ԱԺ-ն 10-րդական հարցեր ա քննարկում նիստին, իշխող ուժի պատգամավորները կոչ են անում խաղաղվել թշնամու հետ, անվանում են պատերազմը «սադրանք» ու «սահմանային միջադեպ», ՊՆ-ն էլ թշնամուն անվանում ա հակառակորդ, ես միջազգային հանրությունից ինչ պահանջեմ՞։ Ոնց ներկայացնում են, տենց էլ արձագանքում են։
Միջազգային մեդիաների ու իրավապաշտպան կառույցների տեղը չգիտեն՞, Հայաստանում հավատարմագրված դիվանագետների տեղը չգիտեն՞, սոցցանցերը որպես քարոզչության մեխանիզմ օգտագործելու ձևը չգիտեն՞: Ամեն ինչ էլ գիտեն ու ոչինչ չանելը իրենց ապիկարությունից ու հիմարությունից չի։ Լրիվ մտածված ու միտումնավոր ա: