ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ

ԵՍ ԿԱՄ, ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ

Ապրիլի 24-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի ունեցավ հուշ-երեկո՝  նվիրված Հայաստանի վաստակավոր արտիստ, ազգային ազատագրական երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանի (Մակիչ) ծննդյան օրվան։

Ներկա էին մշակույթի գործիչներ, երգչի մարտական ու կուսակցական ընկերները, արվեստասեր հասարակությունը։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի և օրվա հերոսի հիշատակը։

Յուրօրինակ հուշ-երեկո էր՝ շաղախված սիրով, կարոտով և հայրենասիրությամբ։ Դահլիճը հոտընկայս ծափահարում էր ամեն մի պահը, ապրում դեռևս շատ թարմ հիշողություններով, իսկ «Ես կամ, ես ապրում եմ» խորագրով վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում էր Մակիչի անցած կյանքի ուղին, առհավատչյան էր նրա, որ նա կա, ապրում է և կապրի յուրաքանչյուրիս մեջ։

Մկրտիչ Մկրտչյանը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 4-ին, 61 տարեկան հասակում։

Նրա կատարումները մարտակոչ են հանդիսացել Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում: Մասնակցել է արցախյան պատերազմներին,  բազմաթիվ անգամ հանդես է եկել Արցախում՝ ոգեշնչել, պատգամել․ «որքան էլ դժվար լինի՝ դիմացե՛ք»․․․


«Ապառաժ»

1