Երկու զինծառայող հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից
Գլխավոր » Լրահոս » Երկու զինծառայող հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից

Երկու զինծառայող հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից

2022 թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 12:30-ի սահմաններում, հակառակորդը մեծաթիվ ուժերով շրջափակման մեջ է վերցրել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկը և անձնակազմից պահանջել  վայր դնել զենքերը ու հանձնվել:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշպանության նախարարությունը։

Դասակի հենակետի պատասխանատու, լեյտենանտ Գևորգ Կարենի Հարությունյանն ու դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրայր Ապրեսի Ներկարարյանը՝ գնահատելով իրավիճակն ու չենթարկվելով թշնամու պարտադրանքին, խելամիտ և հմուտ գործողություններով հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից:

yerevan-today

1