Երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին
Գլխավոր » Լրահոս » Երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Երկու ժամ է շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախ-Հայաստան միակ մայրուղին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:

Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել: Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի:

1